Գրող, բլոգեր Արմեն Մխեյանի «Դավաճանության գինը» վեպը հրապարակվել է հեղինակի անձնական բլոգում 2013թ. օգոստոսին` վեր հանելով գենետիկ ձևափոխության ենթարկված մշակաբույսերի խնդրի արդիականությունն աշխարհում և հատկապես Հայաստանում:
Գործողությունների կտրուկ ու անսպասելի զարգացումներով աչքի ընկնող դետեկտիվ-թրիլլեր ժանրի այս ստեղծագործության միջոցով հեղինակը փորձում է պատկան մարմինների ուշադրությունը հրավիրել այն խնդիրների վրա, որոնց անտեսումը կարող է վտանգել պետության և ժողովրդի անվտանգությունը: Plus