Ըստ իս, բանաստեղծությունը հոգին դատարկելու լավագույն միջոցն է: Բանաստեղծություն գրում եմ, հիմնականում, ինձ համար: Սակայն նկատել եմ, որ բլոգումս տեղադրված բանաստեղծությունները շատերին են հետաքրքրում և դուր գալիս: Այդ իսկ պատճառով թողարկում եմ բանաստեղծություններիս արդեն... երկրորդ ժողովածույի սույն էլեկտրոնային տարբերակը: Ժողովածույի բանաստեղծությունները հեղինակային են, պաշտպանված են օրենքով: Ժողովածուն նախատեսված է միայն ընթերցանության համար և դրա տարածումը չի ենթադրում կոմերցիոն նպատակ:Еще